«Հրապարակ». Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում մուկն ու կատու է խաղացել մարզային իշխանությունների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, երկու օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է Կապանում, Քաջարանում, երեկ՝ Շուռնուխում: Այսօր նախատեսվում է այց Սիսիան։ Այցի երկու օրերի ընթացքում նա, կարելի է ասել, մուկն ու կատու է խաղացել մարզային իշխանությունների և իր հետ Երևանից Սյունիք մեկնած կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ։
Մեզ ասացին, որ նա ամեն րոպե փոխել է իր այցի գրաֆիկը: Նախատեսված այցերի օրերն ու ժամերն է տեղափոխել, և որևէ մեկը չի կարողացել գուշակել, թե հաջորդ պահին նա ինչ է ուզելու կամ ուր է գնալու։ Արդեն տեղեկացրել ենք, որ նախապես հրահանգել է նաև, որ մարզային լրագրողներն իրեն չանհանգստացնեն` բոլորը հետևեն պաշտոնական լրահոսին, իսկ պաշտոնյաները, ուղեկցող աշխատակազմը նրա հետևից գլխիկոր գնացել են՝ ուր նա գնացել է։
Ներկաներին զարմացրել է Փաշինյանի հախուռն պահվածքը, որը նրանք վերագրել են վախի դրսևորումներին։ Թերևս նաև այդ տագնապներով է բացատրվել այն, որ ԱԱԾ տնօրենն էլ է ուղեկցել նրան: Չնայած դա չխանգարեց, որ Կապանի օդանավակայանում նրա ուղղաթիռի իջնելու հաջորդ օրը ադրբեջանական կողմից սահմանը հատեն և կրակեն օդանավակայանի պատուհանների վրա` վնասելով պատուհանները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրվել ավելի քան 50.000 անձի
- «Հրապարակ». Քննարկվում է Երասխի գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը
- «Ժողովուրդ». ՀԿ-ների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում
- «Հրապարակ». Քաղաքացիները Կարմիր Խաչից պահանջում էին արձանագրել փաստը, որ Ադրբեջանն արգելել է դին տեղափոխել Արցախ
- «Ժողովուրդ». Մայորի ապտակը զինվորին դրդե՞ց վերջ տալ կյանքին, թե՞ նրա հետ թմրանյութ օգտագործած ծառայակից ընկերները «հաշիվ պահանջեցին»
- «Հրապարակ». Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում. Ինչ է կատարվում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում
- «Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը միայն ուղերձներ հղելու կամ մշակութային վայրեր այցելելու համա՞ր է հարկատուների հաշվին վարձատրվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան