Թուրքիայի հյուրանոցի աշխատակիցները զբոսաշրջիկներին աթոռով են ծեծել
Թուրքիայում հյուրանոցի մենեջերների հսկողության տակ գտնվող աշխատակիցները ծեծի են ենթարկել բրիտանացի զբոսաշրջիկներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Իչմելերում հուլիսի 31-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Ծեծկռտուքի պատճառ է դարձել այն, որ Mirage World հյուրանոցում մատուցողը հարվածել է դեռահասի ազդրին։
Թե ով է սկսել ծեծկռտուքը, հայտնի չէ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հաստատության աշխատակիցները շրջապատել զբոսաշրջիկներին և ուժ կիրառել։ Աշխատողներից մեկը աթոռով հարվածել է հյուրին, որից հետո հյուրը դեն է նետել կահույքն ու հարձակվել սպիտակ վերնաշապիկով տղամարդու վրա։
Որոշ մատուցողներ փորձել են կանգնեցնել ծեծկռտուքը, սակայն արդյունքում ավելի շատ մարդիկ են միացել։ Որոշ այցելուներ էլ հորդորեցին մասնակիցներին կանգ առնել։
Տեսանյութի հեղինակի խոսքով՝ ծեծկռտուքի ժամանակ հյուրանոցի մենեջերները անգործության են մատնվել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան թևակոխում է ուժեղ երկրաշարժերի շրջան
- Հավայան կղզիներում հրդեհները ոչնչացրել են զբոսաշրջիկների շրջանում սիրված առողջարանային քաղաքը
- Ծեծկռտուք սրճարաններում և գողություն հյուրանոցներում. Ռուս զբոսաշրջիկների ամենահաճախ թույլ տված խախտումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան