ԱԱԾ-ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին
Այսօր Կապանի օրվա առիթով կայացել է ներկայացուցչական թռիչք դեպի «Սյունիք» օդանավակայան։
«Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։
Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի»,- այս մասին գրում է «Առավոտ»-ը։
Sputnik Արմենիային ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Իսկ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, ԱԾԾ հաղորդմամբ, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, ՆովԷյր ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան- Կապան-Երևան երթուղով։
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Երևան-Կապան թռիչքի մասին գրել է․ «Անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում՝ Երևան-Կապան չվերթի կազմակերպումը համարում եմ անմիտ, անպատասխանատու PR քայլ»։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը և Արմեն Գրիգորյանը ներկայացուցչական չվերթով մեկնել են Կապան
- Կապանցին աշխարհին ցույց տալիս, որ իր քաղաքում ապրելու և ստեղծագործելու կամքն անսասան է. Սյունիքի մարզպետ
- Ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են, ավելին` միջամտում են ՀՀ ներքին հարցերին. Աբրահամյան
- Անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում՝ Երևան-Կապան չվերթի կազմակերպումը համարում եմ անմիտ, անպատասխանատու PR քայլ. Ճաղարյան
- Էդիկ Բաղդասարյան. Ու որոշ ժամանակ հետո «անհայտը» այդ անձը ստիպելու է, որ Կապանի օդակայանը չշահագործվի
- Ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ
- Նախատեսվում են Երևան-Կապան կանոնավոր չվերթներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան