Կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հիմնավորել բերքահավաքը խափանելու նպատակով իր կղմից պարբերաբար բացվող կրակը. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի տևական օրեր է կրակի տակ է պահում Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը
- Ադրբեջանը կրակել է Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ է հրաձգային զենքից կրակել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
- Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
- Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանից
- ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվությունն է տարածել
- Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին