Արցախում սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրվել ավելի քան 50.000 անձի
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Արցախի շրջափակման ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի /սոցիալական տարբեր խմբեր/:
Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտ քաղաքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2.500 ընտանիքի, առաջիկա օրերին ավարտին կհասցվի ստացված դիմումներից մնացորդ 4.500-ի բավարարումը, մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ, իսկ 22.08.2023թ.-ից կսկսվի նոր դիմումների ընդունման գործընթացը:
Շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշարված Արցախում 1815 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
- Աբրահամյան. Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են
- «Անհնար է դիմանալ, բան չկա սարքելու, որ ուտեն»․ Արցախում 8 երեխայի մայր
- Արցախում հիվանդ երեխաներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների. Մանկական նյարդաբան
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Արցախում ադրբեջանցիները կրակել են կոմբայնի ուղղությամբ, քաղաքացուն հաջողվել է փրկվել
- Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել շտապօգնության անհասանելիության պատճառով
- Պաշարված Արցախում աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 17,000 մարդ
- Արցախում երեխաները սովամահ են լինում, ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ն եք սպասում․ Արամ Առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան