Բագրատ Սրբազան. Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունը
«Թշնամություն կամ ատելություն։ Այսօրվա մեր սնունդը»,- իր քարոզում ասում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանի խոսքով, մեզ սնում են դրանով, որպեսզի երբեք ու երբեք մենք տեսիլքներ, երազներ, ձգտումներ, սխրանքներ, հերոսական դրվագներ, երբեք ու երբեք կոչված չլինենք քաջամարտիկ լինելու, այլ մեր կայնքը լինի փախստականներով, վախկոտներով, դասալիքներով, դավաճաններով, խաբեբություններով, խարդախներով։
«Ատելությամբ, թշնամությամբ ապրող ժողովուրդը ուրիշ բան չի կարող անել, քան հանձնվել։ Ինչի՞ն հանձնվել։ Արդյո՞ք միայն արտաքին թշնամու մասին է խոսքը։ Ոչ։ Ինչպես աղոթքն է ասում՝ չերևացող թշնամու։ Ո՞րն է դա։ Այն գաղափարաբանությունը կամ չգաղափարաբանությունը, որ մեր կյանքում կա։ Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունն է»,- ասում է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն. Բագրատ Սրբազան
- Չեն ուզում, որ խոսենք մեր իրավիճակի, այն հոգևոր պատերազմի մասին, որի մեջ մենք ուղղակի գտնվում ենք. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Արթնանալու ժամն է․ ձեր ձեռքերում է, ժողովուրդ, և՛ կյանք տալը, և՛ սպանելը
- Բագրատ Սրբազան. 5 հատ էլ տուն ավել թողեք, 10 հատ մեքենա ավելի, վերջանալու են այդ բոլորը, մնալու են անունը և պատիվը
- Աստվածպաշտությունը՝ այս տաճարում և դրանից դուրս մեր վարքն է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան