Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն հրատապ անհրաժեշտ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում.Էրիկ Թինտրուպ
Հումանիտար օգնության միջազգային օրվա կապակցությամբ Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը հայտարարում է․
«Օգոստոսի 19-ը Հումանիտար օգնության միջազգային օրն է։ Այս խորհրդանշական օրը հռչակվել է Միացյալ ազգերի կազմակերպության կողմից՝ ի նշան երախտագիտության և հիշատակի ամբողջ աշխարհում հումանիտար օգնության համար ջանքեր գործադրող մարդկանց համար։ Այն առաջին անգամ նշվել է 2009 թվականին։
Գերմանիան հումանիտար օգնության ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ դոնոր երկիրն է։ 2022 թվականին ԳԴՀ Արտաքին գերատեսչությունը տրամադրել է 3,2 միլիարդ եվրո։
Հումանիտար օգնության միջազգային օրվա առիթով շնորհակալություն ենք հայտնում հումանիտար աշխատանքի բոլոր կամավորներին՝ իրենց նվիրման համար։ Ձեզանից շատերն աշխատում են ծանրագույն պայմաններում և, վտանգելով սեփական կյանքը, օգնում են ուրիշներին։ Դուք մեծ գործ եք անում ամեն օր՝ տեղափոխելով սննդամթերք, կառուցելով ապաստարաններ, խնամելով վիրավորներին և հիվանդներին, պաշտպանելով խոցելի խմբերին փախստականների ճամբարներում կամ քաղաքացիական բնակչությանը՝ պատերազմական իրավիճակներում։
Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն ավելի քան երբևէ հրատապ անհրաժեշտ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում։ Այդ իսկ պատճառով Գերմանիայի դիրքորոշումը համահունչ է Եվրոպական միության դիրքորոշմանը և Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող որոշմանը՝ մարդատար և առևտրային տրանսպորտի ազատ և բաց տեղաշարժի համար Լաչինի միջանցքի վերաբացման մասին, որպեսզի վերականգնվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովումը։
Մեծ հարգանքի է արժանի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը (https://www.icrc.org/de), որը դժվարին պայմաններում, որպես միակ միջազգային
կազմակերպություն, խիստ սահմանափակ մուտք ունի։ Գերմանիան ԿԽՄԿ-ի խոշորագույն դոնորն է, իսկ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ աշխատանքի խոշորագույն դոնորն է։ Այն ամենօրյա ռեժիմով հիանալի և արժեքավոր աշխատանք է կատարում։ Բնակչության համար մատակարարումների վերականգնումից հետո հնարավոր կդառնա պետական և մասնավոր օգնության ծավալներների մեծացումը։»
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին հնարավոր դարձնել հումանիտար մատակարարումների վերսկսումը Արցախ
- Օգոստոսի 19-ը մարդասիրական օգնության համաշխարհային օրն է
- Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին