Կենտրոնի թաղապետը Անահիտ Սիմոնյանի ռեստորանում, «Մակարենա»-ի տակ, տղամարդու գլխին ափսեներ է կոտրում
«Օրեր առաջ Երևանում Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։ Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը ու ականատես է եղել՝ ինչպես է թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին։Այստեղ են ասում «Վույ աման աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան, կեր խմիր քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ» կամ «աշխարհք կանգնի, իջնող կա»,- այս մասին գրում է Shamshyan.com-ը և ներկայացնում տիկտոկյան օգտատիրոջ տեսանյութը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա