«Հրապարակ». Քննարկվում է Երասխի գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանամերձ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի, իսկ ոմանց պնդմամբ՝ ընդամենը մետաղի թափոնների վերամշակման համար նախատեսված արտադրամասի կառուցման աշխատանքները տևական ժամանակ է՝ դադարեցվել են և չեն վերսկսվում։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործարանի շինհրապարակի ուղղությամբ կրկնվող կրակահերթերից հետո սեփականատերերը հայտարարեցին, որ «տեխնիկական դադար» են վերցնում։
Տեղեկություններ կան, որ քննարկվում է գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը, Երասխի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ մարզի Զոդ համայնք են ուզում գործարանը տեղափոխել։ Չնայած գործարանի երկու բաժնետերերից մեկի` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հերքել էր դա` հայտարարելով, որ նման ծրագրեր այս պահին չկան` «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՀԿ-ների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում
- «Հրապարակ». Քաղաքացիները Կարմիր Խաչից պահանջում էին արձանագրել փաստը, որ Ադրբեջանն արգելել է դին տեղափոխել Արցախ
- «Ժողովուրդ». Մայորի ապտակը զինվորին դրդե՞ց վերջ տալ կյանքին, թե՞ նրա հետ թմրանյութ օգտագործած ծառայակից ընկերները «հաշիվ պահանջեցին»
- «Հրապարակ». Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում. Ինչ է կատարվում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում
- «Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը միայն ուղերձներ հղելու կամ մշակութային վայրեր այցելելու համա՞ր է հարկատուների հաշվին վարձատրվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան