Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ
Կորոնավիրուսի BA.2.86 նոր տարբերակը, որը տարբերվում է մեծ քանակությամբ մյուս մուտացիաներից, առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին ասվում է Բրիտանական Առողջապահության Գործակալության (UKHSA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը երկրի կառավարության կայքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս տարբերակը հայտնաբերվել է ԱՄՆ-ում, Դանիայում և Իսրայելում:
«Այս տարբերակը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում ուրբաթ՝ օգոստոսի 18-ին… Մինչ այժմ հաստատվել է միայն մեկ դեպք մի մարդու մոտ, ով չունի վերջին ճանապարհորդության պատմություն, ինչը ենթադրում է կոնտակտային վարակի որոշակի աստիճան Մեծ Բրիտանիայի ներսում»,-ասվում է փաստաթղթում:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր ենթատեսակն արագորեն տարածվում է
- Washington Post. Սպիտակ տունը նախազգուշացրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի մոտալուտ նոր ալիքի մասին
- Կորոնավիրուսի համավարակի ընթացքում չարաշահումների գործով անցնող Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան