Հասարակություն 13:16 19/08/2023 Հայաստան

Ադրբեջանի գործակալը Սյունիքում Baku tv-ի համար նկարահանումներ է արել

«Էկո-մեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանը գրում է. 

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...

ԱՄԵՆ ՆԱՏԱՇԱ ԴԵՌ ՌԵԼՈԿԱՆՏ ՉԻ

Ադրբեջանական հատուկ գործակալը Հայաստանում Սյունիքի մարզում նկարահանումներ է արել, վերցրել մեկնաբանություններ Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներից և Զանգեզուրի «էկոլոգիական աղետալի» իրավիճակի մասին ներկայացրել  ԲաքուTV - ի ռեպորտաժում։

Նյութը հրապարակվել է օգոստոսի 16-ին։

Նկարում այդ գործակալն է․ որը սոցցանցերում ներկայանում է Նատալյա Խոխլովա։ Նա ֆեյսբուքյան էջով ինձ էլ էր դիմել։ Քանի որ ես երկու տասնամյակից ավել աշխատել եմ Ռուսաստանի հայտնի լրատվամիջոցներում, տարիների փորձս թույլ տվեց սկզբում կասկածել, հետո համոզվել, որ նա լրագրող չէ։

Ըստ այդմ, հրաժարվեցի  Նատաշայի հետ նույնիսկ շարունակել զրույցը և էջը արգելափակեցի։

Երեկ ծանոթ սյունեցիներս ահազանգեցին, որ Հայաստանի մի քանի բնապահպան օգնելով նկարահանումները Սյունիքի, այդ թվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine, հարցազրույցներ են տվել ԲաքուTV - ին։

ԲաքուTV-ին հայկական անվանումներ չօգտագործելով, տեղանուններն ինչ-որ հորինովի, իբր ադրբեջանական նման անվանումներ կան, Սյունիքի բնակիչներին խոսեցնելով, բնապահպանների շուրթերով տեղի հանքարդյունաբերական գիգանտներին ներկայացնում է, որպես ամբողջ հարավկովկասյան բնաշխարհը էկոլոգիական կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու մեջ։

Չգիտեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութի մեջ ներգրավված անձանցից արդեն հետաքրքվել է, թե ո՞նց և որտեղի՞ց են այդ ադրբեջանական տեսաալիքին հարցազրույց տվել։

Ինքս արդեն երեք հոգու հարցրել եմ, թե ո՞նց է ստացվել, որ նրանք ռուսերեն  հարցազրույց են տվել տվյալ անձին։ «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանն  ասաց, որ այդ Նատալյան ներկայանալով ռուս և ինչ-որ «Բլոկնոտ․ռու» - ի թղթակից էլէկտրոնային հարցում է արել իրեն, որից հետո տիկին Զառաֆյանը հանդիպել է և հարցազրույց տվել։

Օրեր անց, սեփական դեմքը տեսնելով ԲաքուTV-ի էկրանին,  Զառաֆյանը անակնկալի է գալիս։ Պարզելով, որ նա փաստացի հարցազրույց է տվել ադրբեջանական պարբերականին, նա նամակ է գրել ՀՀ-ի արտգործնախարարին և ՌԴ-ի դեսպանին Հայաստանում։

Տեսանյութում զետեղված է նաև Քաջարանի բնակիչ Alberto Atayan  (նկարում ձախից է կանգնած, ձեռնափայտով) հարցազրույցը, որին ևս հարցրել եմ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել։ Նա ասաց, որ նույնպես կարծել է, թե ռուսի է հարցազրույց տալիս։ Բացի դա  (նկարի մեջտեղում), ըստ Աթայանի, Խոխլովայի հետ եղել է հայ տղա, որն էլ իր հերթին ներկայացել է որպես «Միռ» հեռուստաընկերության օպեռատոր Տիգրան (Тигран Галстян) ։

«Միռ» հեռուստանընկերությունից ճշտել եմ․ Տիգրան Գալստյանն աշխատում է, որպես ինժիներ։
Դեռ չի հաջողվել անձամբ Տիգրանից իմանալ, իսկ նա ո՞նց է ներգրավվել ադրբեջանական TV-ի համար տեսանկարայանումն իրականացնելու աշխատանքում։ Հուսամ կարձագանքի։

Հ․Գ․ Տիգրանը արձագանքեց։ Մեր խոսակցության մանրամասները, հասկանալի պատճառներով, չեմ ներկայացնում։

Տեսանյութում Կապանի տարածաշրջանում բոլորին ծանոթ բնապահպանական ՀԿ-ի ղեկավարներից մեկն էլ կա՝ Վլադիկ Մարտիրոսյանը։ Նրա հետ զրույցում պարզեցի, որ նա պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալ անծանոթ օտարերկրացուն, քանի որ նրան այդ մասին խնդրել են մյուս իր ծանոթ բնապահպանները, մասնավորապես Ալբերտո Աթայանը։

Թռուցիկ տնտղելով այս աղմկահարույց գործը, պետք է նշել հետևյալը․ Նատալյա Խոխլովայի անձի ընտրությունը, նրա Հայաստան գալը, հարցազրույցներում տարբեր անձերի ներգրավումը և բոլոր այլ գործողությունները կատարվել են նախապես գծված սցենարով։ Հարցազրույցում ներգրավված մարդիկ կես դար և ավելին ապրած իրենց կյանքում աշխատել են միջազգային բնապահպանական, այդ թվում դրամաշնորհային,  ծրագրերում, շփվել տարածաշրջանի հարևան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բնապահպանների հետ։ Լավատեղյակ են ոլորտից։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են այդքան հեշտ համաձայնվել տալ հարցազրույց անհայտ կայքի համար, որտեղ Խոխլովա Նատալյա անունով  հեղինակ նույնիսկ գոյություն չունի։

Բաքու-TV-ի ռեպորտաժը ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որից հետո հավանական է Որոտանի և Կապանի օդանավակայանից դեպի Ճակատեն-Ներքին Հանդ տանող ճանապարհներին, որտեղ արդեն իրենց զինուիժն արդեն դիրքավորված է,  կիրառվի Բերձորի ճանապարհի, ըստ նրանց «Լաչինի մարդասիրական միջանցքի» սցենարը և թշնամու կեղծ էկոլոգները փակեն Սյունիքի ու Հայաստանի կարևոր երթուղիները։

Բաքու - TV-ն  օրերս նաև Հայաստանի քարտեզը ամբողջովին ներկայացրել է որպես Արևմտյան Ադրբեջան, խեղելով մեր երկրի մարզերի տեղանունները, ինչպես նաև այս նշածս ռեպորտաժում։

 Կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունները մեդիա դաշտում քարոզչաքաղաքական հենք են ձևավորում Հայաստանի վրա հերթական հարձակման ռջազմական ագրեսիայի և Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակով։

Տեղեկատվական հարթակում Հայաստանը պարտություններ է կրում, Ազգային անվտանգության համակարգի չաշխատելու, ավելի ճիշտ՝ եղած ողջ ռեսուրսը մեկ անձի ֆիզիկական անվտանգության սպասարկման և նրա իշխանության պահպանման  վրա կենտրոնացնելու պատճառով։

 Հետևություններ բոլորը պետք անեն։ Առաջին հերթին՝ այս խայտառակության մեջ ներգրավված անձինք, հակահետախուզական ծառայությունը, որոշակի տեղեկություններին տիրապետողները։ 

Հ․Գ․ Պետք չի չէ՞ հուշել ազգային անվտանգության ծառայությանը, որ Խոխլովայի հետ Հայաստանում ամեն բան պետք է հետաքննել,․ ո՞ւր է գնացել, էլ ո՞ւմ հետ է կապ հաստատել և այլն ․․․»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}