Նիգերի նոր վարչապետը ցանկանում է, որ ֆրանսիական ուժերը մնան երկրում
Նիգերի ապստամբների կողմից նշանակված վարչապետ Ալի Մահամանե Լամին Զեյնը The New York Times-ին ասել է, որ չի ցանկանում, որ ֆրանսիական ուժերը լքեն երկիրը:
«Մենք վերապատրաստվել ենք ֆրանսիական համալսարաններում, մեր սպաները՝ Ֆրանսիայում։ Մենք պարզապես ուզում ենք, որ մեզ հարգեն»,-«Գազետա ռու»-ի փոխնցմամբ, ընդգծեց նա։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ ապագայում կգա մի պահ, երբ Նիգերը կգնահատի ԱՄՆ-ի հետ իր ռազմական դաշինքը։
Զեյնը նաև խոստացել է, որ իշխանության եկած ապստամբները չեն վնասի գահընկեց արված նախագահ Մուհամմեդ Բազումին։
«Նրա հետ ոչինչ չի պատահի, քանի որ մենք Նիգերում բռնության ավանդույթ չունենք»,-վստահեցրել է վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը չի ճանաչում Նիգերի նոր ղեկավարությանը․ Բորել
- Իտալացին մարդկանց աչքի առաջ խեղդամահ է արել նիգերիացուն
- Թուրքիան հարվածային ուղղաթիռների խմբաքանակ կվաճառի Նիգերիային
- Նիգերիան կոչնչացնի «ԱստրաԶենեկա» COVID-19 պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին