Պուտին-Էրդողան հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում
Ռուսաստանը կարող է դառնալ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման վայրը։ Այդպիսի հայտարարություն է արել թուրքական կառավարամետ Sabah թերթի սյունակագիր Օքան Մուդերրիսօղլուն։
Միաժամանակ Sabah-ի մեկնաբանը չի նշում Էրդողանի և Պուտինի հանդիպման հնարավոր ամսաթիվը՝ ուշադրություն հրավիրելով դրա կարևորության վրա, այդ թվում՝ Սև ծովի ավազանում անվտանգության ապահովման համար։ Հացահատիկի գործարքի դադարեցումից հետո, որի ժամկետը լրացել է հուլիսի 17-ին, «վնասվել է անվտանգության և կայունության իրավիճակը, որը դժվարությամբ էր հաջողվել ապահովել Սև ծովում», գրում է Մյուդերիսօղլուն։ «Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերի միջոցով հացահատիկային միջանցքը շրջանցելու նախաձեռնությունները մեծացրել են Սև ծովի ավազանում հակամարտության տարածման վտանգը»,-նշում է դիտորդը։
Օգոստոսի 16-ին Shot Telegram ալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը կարող են հանդիպել օգոստոսի 31-ին, մինչդեռ բանակցությունների վայրը չի նշվում։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ առայժմ կոնկրետ տեղեկություններ չունեն երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախատեսում է կառուցել երկրորդ ատոմակայանը․մանրամասներ Պուտին-Էրդողան հանդիպումից
- Սոչիում Պուտին-էրդողան և Ալիև-Էրդողան հանդիպում էր. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան