Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ ոչ հրամանատար. Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին
«Մենք ունենք լուրջ մարտահրավեր։ Այդ մարտահրավերը ոչ միայն մեր դրսի թշնամու հետ է կապված, այլ ներսում՝ իշխող վիճակից»,-Հակոբավանքից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշում է, որ ամենամեծ պատասխանատվությունը այս իրավիճակի համար նախագահ Արայիկ Հարությունյանն է ու խոսքն ուղղում է նրան. «Ցավոք սրտի, դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ ոչ հրամանատար։ Դա գալիս է ձեր պահելաձևից։
Դուք շաբաթվա սկզբին ասում եք՝ հրաժարական եք տալու, ձեզ պետք չէ համոզել, արդեն որոշումը կայացրել եք։ Դա առաջին անգամ չէր։ Ութ հոգին, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում ձեր խոսքին, մի մասն ասում էր՝ կարող է այս անգամ ճիշտ է ասում։ Ցավալի է, որ առաջին մարդու խոսքի նկատմամբ արդեն չկա հավատ։
Դուք ուրիշ մարդկանց ասել եք՝ ձեզ վրա ճնշում է գալիս, չեք ուզում դուրս գալ պաշտոնից, ձեզ ճնշում են, որ դուրս գաք պաշտոնից։
Այս վերջին շաբաթը դուք նորից անցաք այն վերջին կարմիր գիծը, որ կար արդեն ոչ թե իմ ու ձեր հարաբերություններում, ունեինք այլ մարդկանց հետ, այլ ազգի հետ։
Դուք քանդում եք պետական ինստիտուտները»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն ակտիվ հանդիպումների մեջ է
- Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան
- Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը․ Ռուբեն Վարդանյան
- Ռուբեն Վարդանյան. Հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով
- Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է, հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն. Ռուբեն Վարդանյան
- Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը․ Ռուբեն Վարդանյան
- Ստեղծված իրավիճակում ամենամեղավորը Հայաստանի իշխանությունն է և վարչապետը. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին