Սոցինտերնացիոնալը Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն
ՀՅ Դաշնակցության արտաքին քարտուղարությունը ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը, որը տարածել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
Հայտարարության մեջ ասվում է.
«Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը պատճառ է հանդիսացել անտանելի իրավիճակի և մի քանի ամիս ձգվող շրջափակման։ Հայաստանից սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրականության մատակարարումներից զրկվածությունն արագորեն հանգեցնում է տարածաշրջանում սովի և հումանիտար աղետի իրավիճակի։
2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը, 2023թ․ հունվարի 9-ից Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագծի խափանումը, 2023թ․ մարտի 21-ից գազի մատակարարումների խափանումը և ավելին՝ 2023թ․ հունիսի 15-ից ամբողջական շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի կենսապայմանների վրա աղետալի ազդեցություն ունեն։
Մենք նկատի ենք առնում այն, որ 2023թ․ հունիսի 15-ից սննդի, դեղորայքի և այլ առաջնային ապրանքների մատակարարումը, ինչը նախկինում արվում էր ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից դադարեցվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում։ Այս շարունակական շրջափակումը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող իրավականորեն պարտադիր կատարում ենթադրող որոշումները։
Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես անհանգստացած է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգներից՝ բարձրացված հեղինակավոր մասնագետների և համապատասխան ինստիտուտների կողմից, ինչպիսիք են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։ Մենք նաև Հայաստանի և Ադրբեջանի մեր անդամ կուսակցություններին հորդորում ենք միասին աշխատել՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծումը։
Մենք միջազգային լայն հանրությանը կոչ ենք անում արագացնել ջանքերը՝ հորդորելու
Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։
Համերաշխությամբ՝ հանուն առաջընթացի»։
Հարակից հրապարակումներ`
- Հատկանշական էին ՄԱԿ ԱԽ անդամների և ԵՄ ներկայացուցչի ելույթները՝ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը
- Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Ստեփանակերտի ճանապարհների միջև անթույլատրելի է․ ԱՀ ԱԳ նախարար
- Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել.Նիկոլ Փաշինյան
- Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես ՀՀ և ԼՂ միջև կապող օղակ և չունի այլընտրանք. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստում
- ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
- Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան