Անչափահաս դստեր նկատմամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ: Այս մասին հայտնում են դատախազությունից։
«Դատախազն Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ՝ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից և որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով):
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին»,- նշում են դատախազությունից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ. ԱՍՀՆ
- Որտեղ է բռնության ենթարկվել երեխան. այց՝ Գավառի բնակարան
- «Երեխայի լացի ձայն լսել ենք, բայց ո՞վ կպատկերացներ՝ ինչ է կատարվում». հարևանուհի. «Ազատություն»
- Անընդունելի է. Քաղաքացիները երեխաների նկատմամբ բռնության մասին
- Ոստիկանությունը պարզում է անչափահաս աղջկա նկատմամբ բռնության և դրա տեսանկարահանման դրդապատճառները
- Դժվար է հավատալ, բայց էս երեխայի տեսանյութից ուրախացողներ և ցնծացողներ կան. Մալյան
- Դանիելյան. Երեխայի նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք բացահայտելու և դրա համար պատասխանատվության լիարժեք իրավական հիմքեր կան
- Երեխային բռնության է ենթարկել ու նկարահանել վճարի դիմաց. «Հրապարակ»
- Դստերը բռնության ենթարկած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով. MediaHub
- Երեխային կտտանքների ենթարկած կնոջը կարող է սպառնալ 14-25 տարի ազատազրկում
- Տաթևիկ Ստեփանյան. Խնդրում եմ՝ դադարեք տեսանյութը տարածել երեխաներին էլ ավելի չթիրախարովելու համար
- Երեխային սոսկալի բռնությունների ենթարկած կինը հայտնաբերվել է
- ՄԻՊ աշխատակազմը սկսել է մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ուսումնասիրություն
- Ոստիկանությունը՝ մոր կողմից մանկահասակ աղջիկ երեխայի խոշտանգման դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան