Երեխու մարմինը Գորիսում է, միակ ցանկությունս է՝ Արցախ տանեմ. Ողբերգական վթարից զոհված Հելենի քեռի
Ողբերգականա վթարից զոհված 21-ամյա Հելենի աճյունը շարունակում է մնալ Գորիսում, եթե երեքշաբթի տեղափոխում չկատարվի, դա կլինի վերջնաժամկետ: Հելենի քեռին NEWS.am-ին հայտնել է, որ վաղը Երևանում արցախցի երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն ԿԽՄԿ գրասենյակի, ԱԳՆ-ի և ՌԴ դեսպանության դիմաց:
«Կարմիր Խաչը պետք է իր առաքելությանը համապատասխան գործի, պետք է կազմակերպի տեղափոխումը, այլապես ինչու է գործում Արցախում: Իմ միակ նպատակն է՝ երեխու աճյունը տեղափոխել, հուղարկավորել, որ երեխու հոգին հանգստանա, խաղաղվի: Ես գիտեմ, որ տանելու եմ, ոնց էլ որ լինի»,-ասել է նա:
Նա հայտնել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովը և պետնախարարը խոստացել են, որ եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեին չհաջողվի տեղափոխումը իրականացնել, իրենք կկազմակերպեն:
Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ։ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորում է բերում Ադրբեջանը։
Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետևանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»
- Հելեն Դադայանի մայրը Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի դիմաց ակցիա է անում՝ խնդրելով երեխայի մարմինը
- ԱԳՆ. Ադրբեջանը թույլ չի տալիս վթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել հայրենիք
- «Այսօր պիտի երեխուս բերեի». Գյումրի-Երևան վթարի զոհերից արցախցի Հելենի մորը Բաքուն մերժել է
- Ակցիա՝ ԿԽՄԿ դիմաց. «Ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս Շիրակի վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ»
- ԿԽՄԿ շարունակում է երկխոսությանը Շիրակում վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմնի տեղափոխության շուրջ
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան