Նորածնի մահվան դեպք «Շենգավիթ» ԲԿ-ում
Օգոստոսի 17-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 26-ամյա Գ. Մարությանը և հայտնել, որ օգոստոսի 7-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը երեխա է ունեցել, որից հետո՝ օգոստոսի 9-ին, երեխային դուրս գրելու ժամանակ իրեն ասել են, որ նրա վիճակը ծանր է, իսկ արդեն օգոստոսի 13-ին երեխայի սիրտը կանգ է առել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահից հետո երեխայի դին տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, սակայն երեխայի մահվան վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել՝ պատճառաբանելով, որ երեխայի դիակը ուղարկել են ԴԲՓ, սակայն չեն ուղարկել:
Գ.Մարությանը հայտնել է, որ ցանկանում է կրկին փորձաքննություն անցկացնել, քանի որ չի հավատում բժիշկներին, որովհետև երեխայի ծնվելուց հետո իր կնոջը հայտնել են, որ առողջ բալիկ է ունեցել:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցել են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին