Վաղվանից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են.
«Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կփորձենք պահպանել որոշակի ժամանակահատված: Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները:
Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:
Չնայած Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին, ԱՀ կառավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության ուսերին ընկած ծանրությունը որոշակիորեն մեղմելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն հրատապ անհրաժեշտ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում.Էրիկ Թինտրուպ
- ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին հնարավոր դարձնել հումանիտար մատակարարումների վերսկսումը Արցախ
- ՄԻՊ. Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում
- «Նեուժելի մարդու ձեռքին փող լինի, բայց իր խոխին չկարողանա հաց առնել, ահավոր բան է». Արցախցի կին
- Արցախի ալրաղացում վթար է տեղի ունեցել․ առաջիկա օրերին կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն
- Արարատ Միրզոյան. ԼՂ-ի համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող
- «Կգնեմ մակարոնեղեն... փոխանակման ենթակա ապրանք չունեմ...». Ինչ են փնտրում արցախցիները սոցցանցերում
- Արայիկ Հարությունյան. Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում
- Իրավիճակը մնում է անփոփոխ․Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան