Առուշանյան. Ես այդ չկայացած մարդկանց շատ ուղիղ եմ ասում, որ հեռու մնան, եթե չեն ուզում ծնոտի խնդիր ունենան
Գորիսում կապիտալ շինարարություն է, 3 մլրդ դրամ տալիս է կառավարությունը՝ այդ գումարը փաստացի հաստատում է Նիկոլ Փաշինյանը։ Նա եկել էր ծանոթանալու այդ աշխատանքներին, ես էլ` որպես համայնքի ղեկավար, ներկայացրել եմ տարվող աշխատանքերը: «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ձեռքսեղմելուն հետևած քննադատություններին։
«Ո՞վ են իրենք, որ որոշեն ես ի՞նչ պետք է անեմ կամ ինչ չանեմ։ Ոչ իրենց ապրած կյանքը, ոչ իրենց կարգավիճակը թույլ չի տալիս, որ ինձ քննադատեն։ Իրենք են մարդիկ, են, որ կներեք արտահայտության համար, իրենց խրամատն իրենց կանանց ներքնաշորի տակ թաքնվելն է։ Ես այդ չկայացած տեսակին շատ ուղիղ եմ ասում, որ հեռու մնան, եթե չեն ուզում իրենց պոդեզդի դեմը ծնոտի խնդիր ունենան։ Ես 30 հազար քաղաքացու կյանքի պատասխավությունն եմ կրում, ես պետք է ամեն քայլ անեմ, որ նրանց կյանքի որակը բարելավվի»,- ասել է նա։
Առուշանյանը հայտնել է, որ Գորիսն արդեն սահմանամերձ է, մեր երկրի դարպասներից մեկն է։
«Բազմաթիվ խնդիրներ կան, որ համայնք իր ուժերով չի կարող լուծել։ Նորից եմ ասում, թող էդ գրողները մեր ապրածի մեկ տոկոսն ապրեն»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան