Արսեն Զախարյանը պաշտոնապես տեղափոխվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»
Այժմ «Դինամոյի» նախկին կիսապաշտպան Արսեն Զախարյանը պաշտոնապես դարձել է «Ռեալ Սոսյեդադի» խաղացող։ sport-express.ru-ի հաղորդմամբ, իսպանական և մոսկովյան ակումբները պաշտոնապես հայտարարել են 20-ամյա խաղացողի տեղափոխության մասին։
Զախարյանի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանի համար կվճարի 12 միլիոն եվրո գումարած բոնուսներ։
Նա հանդես կգա 12-րդ համարի ներքո։
«Ուրախ եմ հայտնվել «Ռեալ Սոսյեդադում»՝ իսպանական մեծ ակումբում: Միշտ երազել եմ նման թիմերում խաղալու մասին։ Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի: Միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին։ Ես գիտեի, որ սա մեծ ակումբ է՝ մեծ թվով երկրպագուներով, որը խաղում է Չեմպիոնների լիգայում։ Երբ առաջարկը ստացվեց, ես երկար ժամանակ չմտածեցի և խնդրեցի, որ հնարավոր լինի տեղափոխվել այնտեղ»,- ասել է Արսենը իր առաջին հարցազրույցում:
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին գնահատել է 60 միլիոն եվրո
- Mundo Deportivo. Զախարյանը 6 տարով է պայմանագիր կնքելու «Ռեալ Սոսյեդադի» հետ
- Սիլվան կօգնի Արսեն Զախարյանին ադապտացվել «Ռեալ Սոսյեդադին»
- Զախարյանն իր խաղով կարող է փոխել Իսպանիայում ռուսների նկատմամբ վերաբերմունքը.Գործակալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին