Պաշարված Արցախում երկվորյակ աղջիկներ են լույս աշխարհ եկել
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն…
Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի վերջը դնենք այս դաժանության...
Վերցրի հեռախոսս ու նկարեցի... Մտածում էի, թե ինչպես և երբ հրապարակեմ...
Այսօր առավոտյան իմացանք, որ Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:
Շնորհավորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկություն ունենան:
Եվ հանուն բոլոր-բոլոր երեխաների՝ դիմում ենք բոլորին՝ դու՛ք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Արցախում ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս
- «Կոնֆետ ոչ մի հատիկ էլ չունենք... շատ եմ ուզում». արցախցի փոքրիկ բուժառուն սպասում է կյանքի ճանապարհի բացմանը
- Արցախում սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրվել ավելի քան 50.000 անձի
- Պաշարված Արցախում 1815 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
- «Անհնար է դիմանալ, բան չկա սարքելու, որ ուտեն»․ Արցախում 8 երեխայի մայր
- Արցախում հիվանդ երեխաներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների. Մանկական նյարդաբան
- Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել շտապօգնության անհասանելիության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին