Դստերը բռնության ենթարկած կինը կալանավորվել է
Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվեց։ Այս մասին հայտնում է «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը։
Քննչական կոմիտեից հայտնում են.
«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս երեխաների մոր` Ա.Ա.-ի կողմից Գավառ քաղաքի իրենց բնակարանում իր երեխայի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ իր մյուս անչափահաս երեխաներին պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու և ներգրավելու, պոռնկագրական նյութեր պատրաստելու, տարածելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով:
Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել:
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ձեռնարկվել են երեխաների ապաստանի, խնամքի և անվտանգության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցներ։
Մասնավորապես՝ քննիչի գրությամբ, սահմանված ընթացակարգով, երեխաները տեղափոխվել են համապատասխան խնամքի կենտրոններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Անչափահաս դստեր նկատմամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
- Կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ. ԱՍՀՆ
- Որտեղ է բռնության ենթարկվել երեխան. այց՝ Գավառի բնակարան
- «Երեխայի լացի ձայն լսել ենք, բայց ո՞վ կպատկերացներ՝ ինչ է կատարվում». հարևանուհի. «Ազատություն»
- Դստերը բռնության ենթարկած կինը ձերբակալվել է
- Անընդունելի է. Քաղաքացիները երեխաների նկատմամբ բռնության մասին
- Ոստիկանությունը պարզում է անչափահաս աղջկա նկատմամբ բռնության և դրա տեսանկարահանման դրդապատճառները
- Դժվար է հավատալ, բայց էս երեխայի տեսանյութից ուրախացողներ և ցնծացողներ կան. Մալյան
- Դանիելյան. Երեխայի նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք բացահայտելու և դրա համար պատասխանատվության լիարժեք իրավական հիմքեր կան
- Երեխային բռնության է ենթարկել ու նկարահանել վճարի դիմաց. «Հրապարակ»
- Դստերը բռնության ենթարկած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով. MediaHub
- Երեխային կտտանքների ենթարկած կնոջը կարող է սպառնալ 14-25 տարի ազատազրկում
- Տաթևիկ Ստեփանյան. Խնդրում եմ՝ դադարեք տեսանյութը տարածել երեխաներին էլ ավելի չթիրախարովելու համար
- Երեխային սոսկալի բռնությունների ենթարկած կինը հայտնաբերվել է
- ՄԻՊ աշխատակազմը սկսել է մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ուսումնասիրություն
- Ոստիկանությունը՝ մոր կողմից մանկահասակ աղջիկ երեխայի խոշտանգման դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան