Ախալքալաքցի Գոռ Այվազյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ծագումով ախալքալաքցի մարզիկ Գոռ Այվազյանը մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչում պարտվելով մինչև 20 տարեկան 97 կգ քաշային Աբուբաքար Խասլախանովին։ Այս մասին գրում է Jnews-ը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Վրաստանի հավաքականի անդամ մարզիկը նախ հաղթել էր հայաստանցի, այնուհետեւ մոլդովացի ըմբիշին, որից հետո դուրս էր եկել եզրափակիչ։
Ոսկի, արծաթ, 2 բրոնզե մեդալ և երկրորդ տեղ թիմային հաշվարկում, նման արդյունքով Հորդանանում կայացած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունից հայրենիք էր վերադարձել Վրաստանի հավաքականը։
Ռևազ Լաշխիի սաներին հաջողվել է նվաճել 4 մեդալ: 87 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Աչիկո Բոլկվաձեն։ Արծաթը Գոռ Այվազյանինն էր (97 կգ): Մարզիկը նախորդ տարի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթողն էր, իսկ այս տարի մինչև 20 տարեկանների մեջ արծաթե մեդալակիր է։ Բրոնզե մեդալներ են շնորհվել Աջարիայից ըմբիշներ Անրի Փուտկարաձեին (72 կգ) և Դաթո Չխաիձեին (82 կգ):