Երևանում վերջին մեկ ամսվա ընթացքում պլանային ջրանջատում չի իրականացվել, բոլորը՝ վթարային են
«Վերջին շրջայցերի ժամանակ երևանցիները հիմանակում ջրանջատումներից են բողոքում, ուզում եմ հասկանալ՝ ջրանջատումները պլանայի՞ն, թե՞ վթարային են լինում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց փոխքաղաքապետ, նիստը վարող Տիգրան Ավիանյանը։
Զեկուցվեց, որ վերջին շաբաթվա և ընդհանարապես վերջին մեկ ամսվա ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պլանային ջրանջատում չի իրականացվել, բոլոր ջրանաջատումներն իրականացվել են վթարային աշխատանքներով պայմանավորված։
Ավինյանը հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, հիմնական խնդիրը, որ այդքան մեծ ծավալի ջրանջատումներ են եղել։
«Ամռան ամիսներին ջրասպառման ծավալների մեծացմամբ՝ համակարգ հավելյար ջրաքանակ է ավելացվում, որի պատճառով համակարգը, լինելով հնամաշ, նշված ջրաքանակի հզորությանը չի դիմանում, վթարային վիճակները հաճախակի են լինում»,- պարզաբանեց համապատասխան պատասխանատուն։
Տ. Ավինյանն ասաց, որ խմելու ջրի ու ենթակառուցվածքի հետ քննարկում պետք է կազմակերպել, քանի որ բարձրաձայնվում են հարցեր, որոնք նույնիսկ հրատապ լուծման կարիք ունեն. «Կարծում եմ՝ մոտ ժամանակներում քննարկում կանցկացնենք՝ ներգրավելով նաև կառավարության գործընկերներին»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԾԿՀ նախագահ. Ամռան ամիսներին 10 դիմումից 8-ը «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ է
- «Հետք»՝ «Վեոլիա Ջուրը» անհասանելի է
- «Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են. ՀԿԾՀ նախագահ
- Շոգը, ջրազրկման վտանգն ու «Վեոլիա Ջուր»-ի փնթի աշխատանքը
- Էրեբունիում վթարային ջրանջատում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները