Արայիկ Հարությունյանին նմանակող, ծաղրող քաղաքացուն ոստիկանությունում ծեծել են
Արցախցի Դավիթ Մինասյանը, որ ֆեյսբուքյան եթերներում հաճախ նմանակում, երբեմն էլ ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տարվել է ոստիկանություն։
«Ես ազատության մեջ եմ հիմա։ Բայց շատ բողոքներ ունեմ։ Ուզում եմ իմանալ՝ Ոստիկանությունը խի՞ ա ինձ բռնել տարել Ասկերանի ոստկանությունում 1 օր ինձ դատել։
Ինձ ծեծել են, դրա պատասխանը պիտի տան, ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել բռնության հետևանքները։
Ավելի վաղ նա ուղիղ եթեր էր մտել նախագահականի շենքի դիմաց տեղադրված վրանից ու հայտարարել՝ դեռ իրեն չեն բռնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան