«Բացում»-ն այսօր կփակի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը
«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ժամը 12:00-ից մարդու հիմնարար իրավունքների ու մարդասիրության վրա հիմնված խաղաղ միջոցով սկսում է փակել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ինչն ահազանգ է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը և իր հովանավորները Արցախի շրջափակումով ՄԱԿ-ի սահմանած աշխարհակարգի խարխլման գործընթաց են փորձում իրականացնել: Այս մասին հայտնում են նախաձեռնությունից։
«Սա ահազանգ է հայ հանրությանը, որ աշխարհակարգի խարխլմանը հետևելու է Ադրբեջանի և իր հովանավորների կողմից բառացիորեն ցեղասպանության իրականացումը և այն տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ, որովհետև անպատիժելիությունը նախադեպ կդառնա մեր օրերում:
Եվ դրա կանխարգելման միակ ձևն առաջին փուլում Արցախը Հայաստանին կապող միջանցքի բացումն է և հումանիտար աղետի ու ցեղասպանության կանխումը: Ո՛չ տեղահանումը և հայրենազրկումը, ո՛չ Արցախի հայ ժողովրդի կամքը հպատակեցնելը, այլընտրանք առաջարկելով ու կեղծ ինտեգրացիաներով, չի կարող փրկել աշխարհակարգի տապալումը և հետագա ճգնաժամը:
Միջանցքը ճանաչված է բոլորի կողմից, և դա կենսական նշանակություն ունի 120000 մարդու համար: Խաղաղության հասնելու և էսկալացիաները տարածաշրջանում չեզոքացնելու միակ միջոցը բացումն է, որը չունի այլընտրանք:
Ի՞նչ պահանջներով ենք իրականացնում մեր խաղաղ անհնազանդությունը.
1. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք բացել միջանցքը։
2. ՄԱԿ-ից պահանջում ենք հումանիտար բեռները տեղափոխել Արցախ:
3. ՄԱԿ-ից պահանջում ենք գրավոր պատասխանել մեր առաջին տված նամակին և վերջին նամակում ներառված հարցերի մասով ներկայացնել և՛ իրավիճակը, և՛ իրենց մոտեցումները:
4. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք պատասխանատվության կանչել ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարությանը:
Հույս ունենք, որ ներկա կլինեք և կլուսաբանեք մեր ակցիան։ Հարցերի դեպքում ազատ զգացեք կապվել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով։
Հիշեցնենք նաև, որ երեկ տեղի է ունեցել Ստեփանակերտ-Երևան-Սփյուռք հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի իրավունքների պաշտպանության։ Հանրահավաքի մասին տեղեկություններ կարող եք գտնել մեր էջում։ Նաև ազատ զգացեք ցանկության դեպքում տարածել մեր էջում տեղադրված նյութերը հանրահավաքի մասին»,- նշում են «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունից։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Արցախի նախագահ. Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Ակնկալում ենք՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի. Նաննա Սկաու
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով
- Մենք ահաբեկչության զոհեր են. ակցիա՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
- Նիլս Սքոթ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակն ու ներկայացնում է այն գլխամասային գրասենյակին
- Հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը, փոխադրել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան