Ձեր գործը մենք ենք անում. Ակցիայի մասնակիցը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
«Մեր ակցիան ոչ միայն ՄԱԿ-ի դեմ է, այլ նաև ՄԱԿ-ի համար»,-ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակի դիմաց «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ իրենցից անընդհատ փաստահավաք նյութեր են ուզում ՄԱԿ-ից. «Մեկ մեկ ընթացքում հազարավոր անձնական պատմություններ ենք փոխանցել ՄԱԿ-ին, կրթության, երեխաների, կանանց, հիվանդների ու ծերերի իրավունքների խախտումների մասին հազարավոր փաստեր ենք ներկայացրել։ Նույնիսկ բնապահպանական իրավիճակի մասին ենք փաստեր փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։
Հիմա ի՞նչ եք ուզում, ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը ձեզ համար փաստ չէ՞։ Ձեր գործը մենք ենք անում»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նա նշեց, որ իրենք նաև միջազգային կազմակերպությունների համար են պայքարում. «Աբսուրդային է, որտե՞ղ եք լսել, որ Կարմիր խաչից մարդ գողանան։ Ադրբեջանն արդեն տեռորի է ենթարկում հումանիտար կազմակերպություններին և մեզանից հիմա փաստեր են ուզում, ինչ որ բաներ են քննարկում Նյու Յորքում, Բրյուսելում, Մոսկվայում։
Բայց հիմա փաստացի կոնկրետ լուծումների կարիք կա, որ մարդիկ Արցախում չմահանան, ռազմական ագրեսիայի չենթարկվեն։
Մեր պահանջն է՝ Լաչինի միջանցքի անհապաղ բացում»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հայրենակիցներն Արցախում սովամահության շեմին են. Հայերը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց
- Սուրբ հացով մենք փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
- «Բացում»-ն այսօր կփակի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը
- Արցախի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ ԱԽ կայացած նիստի մասին
- Հատկանշական էին ՄԱԿ ԱԽ անդամների և ԵՄ ներկայացուցչի ելույթները՝ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը