Արցախի ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ։
«2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել: Գրառմանը կից Դ.Մինասյանը հրապարակել է լուսանկար, որտեղ անձի մարմնի վրա առկա են այտուցների և քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:
Առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորություններով և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ արցախցի Դավիթ Մինասյանը, որ ֆեյսբուքյան եթերներում հաճախ նմանակում, երբեմն էլ ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տարվել էր ոստիկանություն։
«Ես ազատության մեջ եմ հիմա։ Բայց շատ բողոքներ ունեմ։ Ուզում եմ իմանալ՝ Ոստիկանությունը խի՞ ա ինձ բռնել տարել Ասկերանի ոստկանությունում 1 օր ինձ դատել։ Ինձ ծեծել են, դրա պատասխանը պիտի տան, ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»,-գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել բռնության հետևանքները։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Մինասյանը մանրամասներ է հայտնում իրեն ոստիկանություն տանելու վերաբերյալ
- Արայիկ Հարությունյանին նմանակող, ծաղրող քաղաքացուն ոստիկանությունում ծեծել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան