Մեծ Մասրիկի դպրոցի տնօրենի դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է՝ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2008 թվականի ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր լիազորություններն օգտագործելով, իրեն վստահված գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնօրենը, պաշտոնավարման ընթացքում, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող թվով ութ անձանց հրամանագրել է ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում և վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է պաշտո¬նա¬կան փաստաթուղթ հան¬դիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխա¬տա¬վար¬ձի վճարային տեղե¬կա¬գրերը, դրանց մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ անձինք հաճախել են աշխատանքի և կատարել են իրենց աշխա¬տան¬¬քային պարտա¬կանութ¬յունները:
Այնուհետև, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաս¬տա¬թղթերը ներկայացվել են վճարման, որի արդ¬յունքում նրանց փոխարեն և նրանց անվամբ պե¬տա¬կան բյու¬ջեի միջոցներից դուրս են գրվել ընդհանուր 13.643.343 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որոնք յուարցման և վատնման եղանակով հափշտակվել են տնօրենի կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:
Նախաքննության ընթացքում դպրոցի տնօրենը պատճառված վնասից վերականգնել է 3մլն. 700 հազ. ՀՀ դրամը:
Պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա