Մուրադ Փափազյանի գործով ՄԻԵԴ-ում շահելու դեպքում ունենալու ենք վարկանիշային մեծ անկում. Փաստաբան
«Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքը կապված է նրա անձի, գաղափարախոսության հետ։ Անձը ՀՀ-ին, շահերին, կարգին սպառնացող գործողություններ չի իրականացրել, աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, որը ոչ թե ուղղված է եղել պետության, այլ՝ հանրային իշխանություն կրող որոշ պաշտոնյաների դեմ։ Այստեղ Հայաստանի շահը նույնացվել է քաղաքական գործիչների մասնավոր շահի հետ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մուրադ Փափազյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով, իրենք չեն սահմանափակվելու ՀՀ ազգային դատարաններով, ապավինում են, որ հնարավոր է արդարացի լուծում ստանալ ՀՀ ներպետական ատյաններում, սակայն անհրաժեշտության դեպքում հարցը կբարձրացնեն ՄԻԵԴ-ում։
Սիրանուշ Սահակյանը նշել է՝ ՄԻԵԴ-ում գործը շահելու դեպքում կլինի երկրի վարկանիշային մեծ անկում, մինչդեռ ինքը չէր ցանկանա, որ այս գործով ՀՀ-ի դեմ վճիռ լիներ։
«Կարծում ենք՝ Արցախի և Հայաստանի առնչությամբ հայրենասիրական գաղափարախոսությունն է հիմք ծառայել, որ Մուրադ Փափազյանի մուտքն արգելվի ՀՀ և դա կապված է իրավունքների իրացման հետ, իսկ անվտանգային նկատառումները որպես պատրվակ են օգտագործվում՝ արդարացնելու այդ սահմանափակումները»,- նշել է նա։
Նշենք, դատարանը համաձայնել է, որ հաջորդ դատական նիստերին տեսակապով միանա Մուրադ Փափազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ակնկալում եմ, որ դատարանը կպարտադրի իշխանություններին հիմնավորել իմ՝ Հայաստան մուտք գործելու արգելքը․ Մուրադ Փափազյան
- Մուրադ Փափազյան. Եկել է Սրբազան Միության ժամանակը
- Հերթական անգամ փաստվեց՝ Նիկոլը, Ալիևն ու Էդողանը Մուրադ Փափազյանին հռչակել են persona non grata. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան