«Չեբուրաշկա» ֆիլմը ցուցադրվել է Կապանում
Կապանում քաղաքի օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսական տան աշխատակիցները տեղի բնակիչներին ցուցադրեցին «Չեբուրաշկա» ֆիլմը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությանը։
Ռուսական ֆիլմին, ասում են Ռուսական տան ներկայացուցիչները, Սյունիքի սահմանամերձ մարզում սպասում էին և՛ երեխաներ, և՛ մեծահասակներ։
«Նրանք ընդունում են, որ Էդուարդ Ուսպենսկու կերտած հերոսը միավորում է ոչ միայն ժողովուրդներին, այլեւ սերունդներին, իսկ նրա ժամանակակից մեկնաբանությունը այն համահունչ է դարձնում իրական կյանքին: Մեր շարժական կինոթատրոնում, որը մեկ անգամ չէ, որ այցելել է Կապան, սահմանամերձ հայկական քաղաքի բնակիչները եկել են լավ կատակերգություն դիտելու իրենց ընտանիքներով»,-ասել են Ռուսական տանը։
«Առօրյա կյանքում մենք կարոտում ենք կախարդանքին ու հեքիաթները։ Ֆիլմը պարզապես հիասքանչ է, կարծես ես վերադարձել եմ իմ մանկություն»,- դիտումից հետո խոստովանել է քաղաքի բնակչուհի Հասմիկը:
Հունվարի 1-ին Ռուսաստանում թողարկվել է «Չեբուրաշկա» ֆիլմը և դարձել ամենաշատ եկամուտ ունեցողը ներքին տարածման պատմության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը
- Կապանի օդանավակայանի թռիչքուղու հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներ են. Թաթոյան