
Ստամբուլում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհի մարմանը ներգրավված են ուղղաթիռներ
Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Ստամբուլի Սիլիվրի թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջ բրիգադներ, կրակի մարմանը մասնակցել են ուղղաթիռներ: Այդ մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը, ինչին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Հրդեհը բռնկվել է Սելթիկ թաղամասի և Բույուկչավուշլու թաղամասի միջև ընկած անտառում ժամը 15.00-ին: Բարդ տեղանքի պատճառով հրդեհը մարելուն մասնակցում են հրշեջ ուղղաթիռներ։ Տարածքը փակել է քաղաքացիների համար: Ինչպես հայտնի է դարձել, որ կրակը մարելուն մասնակցում է երկու ուղղաթիռ, ջուր է վերցվում ծովից և մոտակա ջրամբարից»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ավելացել են հրդեհի դեպքերը,մեկ շաբաթում՝ 11 կանչ
- Հրդեհ՝ Կողբացու փողոցում, հայտնաբերվել է քաղաքացու դի
- Մոսկվայում հրդեհ է բռնկվել մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում
- Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 63 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները