Փորձենք այդ հնարավորությունը ցիվիլ և մարդավայել ձևով կազմակերպել և ոչ հնաոճ արաբական բազարի նման. Ավինյան
«Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է 87 արձանագրություն, իսկ նախորդ ժամանակահատվածում՝ 42, և առգրավվել է 7300 կգ գյուղատնտեսական արտադրանք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Առևտրի և ծառայությունների վարչության պետի պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը՝ զեկուցելով մայրաքաղաքում ոչ թուլատրելի վայրերում կատարվող առևտրի դեմ իրականացվող միջոցառումները:
Տիգրան Ավինյանը, ասելով, որ այդ խնդրին պետք է մի քիչ այլ կերպ նայել, Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանին հանձնարարեց. «Վարչական շրջանների ղեկավարների հետ համատեղ դիտարկել տեղերում հնարավոր շուկաների առկայության տարածքներ, նաև՝ նման շուկաների համար: Վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկել, թե ինչպես կազմակերպել այդ շուկաները, որովհետև, այնուամենայինիվ, էս մարդիկ ինչ-որ մի տեղ այդ հնարավորությունը պետք է ունենան, եկեք փորձենք այդ հնարավորությունը ցիվիլ և մարդավայել ձևով կազմակերպել և ոչ հնաոճ արաբական բազարի նման»:
Ավինյանը խորհրդակցության վերջում անդրադարձավ նաև մայրաքաղաքի մշակութային կյանքին:
«Հաշվի առնելով բալետային երեկոների մեր արձագանքը, Մշակույթի վարչության հետ քննարկել ենք ևս մեկ անակնկալ մատուցել երևանցիներն՝ «Թումո»-ի այգում օպերայի երեկոների տեսքով»,-հայտարարեց Տիգրն Ավինյանը և մշակույթի վչության պետին առաջարկեց զբաղվել այդ հարցով:
Հարակից հրապարակումներ`
- Խոմ բան չենք էստեղ, խոսանք, խոսանք ու արդյունք չլնի. Ավինյանը բարկացավ
- Երբ ֆիզիկապես քար են տաշում բնակարանիդ կողքին և այդ ամբողջ փոշին գալիս լցվում է քո տուն..Ավինյան
- Էլի ինձ 1-2 տխրահռչակ տեսանյութեր են ուղարկե,լ որտեղ էլի ավտոմեքենան ընկնում է փոսը.Տիգրան Ավինյան
- Ժողովրդին էս թոզն էլ ա քիչ, որ «ուռա՜» գոռալով չգնան Ավինյան ընտրեն. Հարցում՝ Երևանի փոշու մասին
- Այդ շուտովն այսօր ինձ զեկուցեք օրերի տեսքով․ Ավինյան