Ինքնատիպ վիրտուալ հոգևոր ճամփորդություն՝ մինչև Մյուռոնօրհնությունը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրել է.
«Վաղվանից սկսում ենք ինքնատիպ ՎԻՐՏՈՒԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ մինչև ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ ամեն օր ծանոթանալով Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին և այլն։
Օգոստոսի 22-ին օրհնված ձիթայուղով լի արծաթե կաթսան կդրվի Մայր Աթոռի Ս․ Վարդան-Ս․ Հովհաննես Մկրտիչ մատուռ մկրտարանում։
Եկեք 40 օր միասին զինվենք համակողմանի գիտելիքներով՝ հոգեպես և ֆիզիկապես պատրաստվելով հոկտեմբերին 1-ին, երբ ազգիս Վեհափառ Հայրապետը կօրհնի Սրբալույս նոր Մյուռոնը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան