Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է Ադրբեջանին հասկացնել, որ նա չափից շատ է խաղարկում իր «ուժեղ ձեռքը
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Դիտարկմանը, թե Արցախը պատրաստվում է դիմադրության՝ նույնիսկ բռնության սցենարով, Ռ. Վարդանյանը պաասխանել է.
«Միանշանակ՝ այո՛։ Դիմադրություն լինելու է՝ անկախ ամեն ինչից:
Եվ այստեղ արժե մի հանգամանք նշել. երբ դիմադրության ուղերձը հստակ է, և ազգը կանգնած է դրա թիկունքին, անսպասելի աջակցություն ստանալու հնարավորություններ ստեղծվում են: Հենց որ մենք հստակորեն գիտակցենք մեր իրավունքների համար պայքարելու մտադրությունը, համոզված եմ, կկարողանանք օգտվել աջակցության հնարավորություններից։ Պետք չէ նայել միայն Արևմուտքին կամ Ռուսաստանին։ Մենք պետք է աշխատենք բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Արևելքի հետ, և այնպես անենք, որ այս գործակցային հարաբերություններն ու դաշինքները հնարավորինս ծառայեն մեր շահերին։
Վճռական լինելով մեր իրավունքների համար պայքարելու մտադրության հարցում՝ ես հավատում եմ, որ մենք կարող ենք ունենալ աջակցության այս հնարավորությունները: Որոշակի հանգամանքներում հակառակորդները կարող են անգամ համագործակցել, և մենք կարող ենք ձգտել նման վայր դառնալ:
Բիրտ ուժի կիրառումը (սա այն է, ինչ անում է Ադրբեջանը) վեճերի լուծման միջոց է եղել 19-20-րդ դարերում։ Միգուցե ես սխալվում եմ, և դա ցանկալին իրականության տեղ ներկայացնելու միջոց է, բայց Արևմուտքում ամրապնդվում է կոնսենսուս (առավել ևս Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո), որ ռազմական ուժը հակամարտությունների կարգավորման հնացած միջոց է: Այն ոչ միայն իրավաբանական, բարոյական տեսանկյունից է անընդունելի, այլ նաև «խանդավառություն առաջացնելու» տեսանկյունից է հնացած: Պարզապես դիտեք «Արևմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը. արդյոք 21-րդ դարում խրամատային պատերազմի համար տե՞ղ կա:
Եւ այսպես, կան երեք տարրեր, որոնք պետք է միավորվեն.
Առաջին՝ դիմադրելու և մեր իրավունքների համար պայքարելու ցանկությունը պետք է ավելի հստակորեն ձևակերպվի՝ և՛ մեր ներքին ճակատը համախմբելու, և՛ աշխարհում մեզ ավելի հստակորեն դիրքավորելու համար:
Երկրորդ՝ մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային ստատուս քվոյի վերափոխմանը և պատրաստ լինենք նոր սպառնալիքներին դիմակայելու և նոր հնարավորություններից օգտվելու։
Երրորդ՝ մենք պետք է սկսենք խոսել Ադրբեջանի հետ, եթե նույնիսկ չենք բանակցում նրա հետ։ Անհրաժեշտ է Ադրբեջանին հասկացնել, որ նա չափից շատ է խաղարկում իր «ուժեղ ձեռքը»։ {Նախագահ} Ալիեւը փորձում է առավելագույնի հասցնել իր կարճաժամկետ օգուտները՝ չմտածելով երկարաժամկետ հեռանկարի մասին: Ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 20 տարի հետո: Երկիրը, որը բացառապես կախված է նավթի ու գազի եկամուտներից, շուտով կարող է հայտնվել բազմակողմանի ճգնաժամի առջև: Շատ չկենտրոնանալով այս թեմայի վրա, կարծում եմ, որ նա իր ներկայիս հզորությունը խելամտորեն չի օգտագործում»։
Հարցին, թե այժմ կա երեք բանակցային սեղան՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում։ Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևակերպումը, ի՞նչ եք կարծում՝ գոյություն ունեցող ձևաչափերից որևէ մեկում Ղարաբաղը տեղ ունի բանակցային սեղանի շուրջ. Վարդանյանը պատասխանել է.
«Ձեր հարցի մեջ կան երկու տարբեր բաղադրիչ։ Առաջին՝ հարցն այն է, թե արդյոք Արցախը կարող է դառնալ բանակցային կողմ։ Անհրաժեշտ է, որ մենք վերադառնանք բանակցային սեղանի շուրջ, ինչպես դա եղավ 1994-ի հրադադարից հետո: Հետագայում մենք դուրս մնացինք բանակցություններից, մինչդեռ բոլոր զարգացումները փաստում են, որ մեր ճակատագիրը չի կարող առանց մեզ որոշվել:
Երկրորդ բաղադրիչն աշխարհագրական է, և Արցախն այդտեղ որևէ ազդեցություն չունի։ Ադրբեջանը, ըստ էության, չի ցանկանում բանակցել Արցախի ապագայի շուրջ։ Նրանք ուզում են ամրապնդել ստատուս քվոն ու շրջել այդ էջը։ Նրանք ասում են՝ սա մեր ներքաղաքական օրակարգն է, կա՛մ ընդունեք, կա՛մ հեռացեք։ Հետեւաբար՝ նշանակություն չունի, թե որ «մեծ խաղացողն» է քննարկումներ ունենում Ադրբեջանի հետ, քանի որ Բաքվի համար Արցախի հարց գոյություն չունի։
Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները կանգնած չեն Արցախի կողքին։ Այսօր Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ «մենք չենք ներկայացնում Արցախը», և դա թույլ դիրքորոշում է։ Սա վակուում է ստեղծում՝ հարց առաջացնելով՝ «իսկ ո՞վ է ներկայացնում Արցախը»։ Պատասխանը հետեւյալն է՝ Արցախը պետք է ի վիճակի լինի ինքն իրեն ներկայացնելու։ Սա է միակ ճանապարհը»։
Հարակից հրապարակումներ`
- Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ ոչ հրամանատար. Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին
- Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն. Ռուբեն Վարդանյան
- Սկսել ենք Սուրբ Հակոբավանքի վերականգնումը, նախատեսում ենք ստեղծել ապաստարաններ. Ռուբեն Վարդանյան
- Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան
- Պետք է ճնշում գործադրել՝ դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Swiss Impact with Banerjis-ին
- Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը․ Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան