Սուրբ հացով մենք փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա է իրականացում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջում են՝
1. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք բացել միջանցքը։
2. ՄԱԿ-ից պահանջում ենք հումանիտար բեռները տեղափոխել Արցախ:
3. ՄԱԿ-ից պահանջում ենք գրավոր պատասխանել մեր առաջին տված նամակին և վերջին նամակում ներառված հարցերի մասով ներկայացնել և՛ իրավիճակը, և՛ իրենց մոտեցումները:
4. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք պատասխանատվության կանչել ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարությանը:
«Այսօր հացով, որը սրբություն է մեր, մեր ժողովրդի, ՄԱԿ-ում աշխատող բարոյական ու սրտացավ մարդկանց համար, փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը։
Մենք սիմվոլիկ քանակով հացը ենք տեղադրելու մեզ տեսանելի մուտքերի առաջ և թույլ չենք տալու հացը վնասվի մուտքը բացելուց։ Դրանք իրենց տեղերը կվերադարձնենք այն ժամանակ, երբ մեզ ականջալուր լինի ՄԱԿ-ը։
Հայ մարդիկ խաղաղասեր են, սակայն չեն հանդուրժի ևս մեկ ցեղասպանություն, որն իրականացնում են Ադրբեջանն ու իր հովանավորները»,- հայտարարեց ակցիայի մասնակից Նարեկ Այվազյանը։
Նա տեղում հավաքված ոստիկաններն ասաց. «Սնունդ է, ալյուր է, սա հաց է։ Դիմում ենք ՄԱԿ-ին այստեղ հավաքված այս սնունդը տեղափոխել Արցախ, քանի որ Արցախի մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը, այնտեղ հումանիտար աղետ է»։
Այնուհետև ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց վերջին մեկ ամսվա ընթացքում հավաքված ապրանքը՝ պարկերով ալյուր և այլն, տեղափոխեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակի մուտքեր՝ այդպես փակելով դրանք։
Հարակից հրապարակումներ`
- «Բացում»-ն այսօր կփակի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով
- Ակնկալում ենք՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի. Նաննա Սկաու
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով
- Մենք ահաբեկչության զոհեր են. ակցիա՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան