«Օստրովսկի-FEST» Լիլիա Մուկուչյանը ճանաչվել է «Լավագույն կին դերակատար»
Օգոստոսի 20-ին ամփոփվել են Կինեշմայում (ՌԴ) կայացած «Օստրովսկի-FEST» («Островский-FEST») միջազգային թատերական V փառատոնի արդյունքները: Լիլիա Մուկուչյանի «Վարեչկա», ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի («Արմմոնո» փառատոնի նախագիծ), մոնոներկայացումը (բեմադրիչ՝ Ելենա Վարդանյան) արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ վերցրել «Լավագույն կին դերակատար» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք «Արմմոնո» փառատոնի ֆեյսբուքյան էջից։
«Օստրովսկի- FEST»-ը կամերային թատերական ձևերի փառատոն է, որն անցկացվում է Կինեշմայում 2019 թվականից և ստացել է իր անունը ի պատիվ ռուս նշանավոր դրամատուրգ Ալեքսանդր Նիկոլաևիչ Օստրովսկու։
Փառատոնի կայքում նշվում է, որ «Օստրովսկի -FEST»-ը ժամանակակից թատրոնի իսկական տոն է՝ հագեցած կրթական ծրագրով։ Տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են թատրոններ Ադրբեջանից, Իսրայելից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։