Արսեն Զախարյանը օգոստոսի 25-ին կնշի իր նորամուտը «Ռեալ Սոսյեդադ»-ի կազմում
«Ռեալ Սոսյեդադ»-ի նորեկ Արսեն Զախարյանը պետք է պատրաստ լինի մասնակցել Իսպանիայի առաջնության առաջիկա խաղին: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից:
«Ռեալ Սոսյեդադ»-ը շաբաթ օրը հայտարարել է Զախարյանի տեղափոխության մասին Մոսկվայի «Դինամո»-յից: 20-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը: Հաջորդ հանդիպումը Սան Սեբաստիանի թիմն արտագնա խաղում կանցկացնի օգոստոսի 25-ին, մրցակիցը կլինի «Լաս Պալմաս»-ը:
«Զախարյանը մարզվում է թիմի հետ։ Նա պետք է պատրաստ լինի խաղալ այս ուրբաթ», - հայտնել են «Ռեալ Սոսյեդադ»-ի մամուլի ծառայությունից:
Զախարյանը «Դինամո»-ի սան է։ Նա առաջին թիմում հանդես է եկել 2020 թվականից: Ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում էր 2024 թվականի հունիսի վերջին: Ռուսաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանը նորամուտը նշել է 2021 թվականին և ազգային թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Զախարյանը պաշտոնապես տեղափոխվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»
- «Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին գնահատել է 60 միլիոն եվրո
- Սիլվան կօգնի Արսեն Զախարյանին ադապտացվել «Ռեալ Սոսյեդադին»
- Ֆուտբոլային գործակալը Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» լավ գործարք է անվանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան