Ադրբեջանը տարածել է ստահոդ հաղորդագրություն, թե իբրև ՊԲ-ն ճնշել է Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը
Արցախի Հանրախետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15֊ից ժամը 10։23֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում ԱՀ օդային սահմանները։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից։
Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
- Կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հիմնավորել բերքահավաքը խափանելու նպատակով իր կղմից պարբերաբար բացվող կրակը. Արցախի ՊՆ
- Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանից
- ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվությունն է տարածել
- Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ
- Ադրբեջանը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ
- Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան