ԱԳ նախարարի տեղակալը Դիդիե Պարակյանի հետ անդրադարձ է կատարել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին
Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մարսելի փոխքաղաքապետի երկարամյա պաշտոնավարման օրոք հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար:
Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների համատեքստում Պարույր Հովհաննիսյանը կարևորել է խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության դերը հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության շարունակական ամրապնդման գործում:
Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի ամիսներ տևող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ի կայացած հրատապ քննարկումը ևս ցույց է տվել ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումներին համաձայն:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական ջանքերը՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխմանը, ինչպես նաև Կոռնիձորում Հայաստանի կառավարության շարասյանը միացած մայրաքաղաք Փարիզի և Ֆրանսիայի 7 ռեգիոնների հումանիտար օգնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին