Մարդկայնության դեմ հանցագործներ եք
Եթե ասեմ՝ մարդկության դեմ, փաշինյանյան խումբը կարող է ասել՝ հա, ինչ չորս-հինգ հազար ենք զոհել, Արցախ ենք տվել, հո միլիարդներ չեն, որ լինի՝ մարդկության դեմ։
Եղկելի ձեր ժպիտն անգամ մարդկայնության դեմ է, քանզի դրանով անգամ սպանում եք մարդկայինը։ Անամոթ երթը հեռախոսի տուփերը ձեռքերին երեխաների ուղեկցությամբ. Ինչ սովորեցրեցիք այդ երեխաներին։ Որ կարելի է ուրախություն խաղալ ու շա՞հ ունենալ։ Ինչե՞ր սպանեցիք այդ երեխաների մեջ, որ մարդուն պիտի հատուկ լիներ։
«Ոնց եք, երեխեք». Լավ են, հարիֆցրել են քեզ «վարչապետ», սեր են ծախել, գնել են հեռախոս։ Սուտ սեր։ Ոնց եք, վարչապետիկներ. Լավ են, միլիոնների միջից մի քանի հեռախոսն ի՞նչ է որ, եթե դրանցով հարգանք, պաչեր, սեր ու ուրախության պատրանք կարող ես գնել։
«Ոնց եք, երեխեք». Ոնց՝ ոնց, ձեռքերին նայի, վարդագույն տուփերը չե՞ս տեսնում։ Իրար խաբելով քայլում եք ու տեսանկարում։ Ինչքան եք ընկել, որ երեխաների մարդկայնությունն էլ եք գնում, այդ ուր եք հասել, որ գնած սիրով բավարարվում եք։
Բա գիտեիք միայն հերոսի սուտ պապի խաղա՞լն է հանցանք։
Արդարացման փառքի մեջ լողում եք, չէ՞, երբ փաթաթվում են ձեզ, թե՝ զոհվածի մայր եմ... Դրանով փառավորվելն էլ հանցանք է։
Սովի մատնված ու օրերով թշնամու «թիկունքում» լքված զինվորներին օգնության չհասնելն էլ է հանցանք։
Վիրավոր, արնաքամ զինվորականները՝ առանց բժշկական կամ այլ օգնության՝ միայն դա՞ է հանցանք։ Իսկ ինչքան հույս ու կյանք եք սպանել մայրերի մեջ, որ մտածում են՝ գոնե զավակներս մի գնդակով առանց տանջվելու մահանան։
Բա գիտեք միայն ճանապարհներ, ջրեր, հողեր, թշնամուն տա՞լն է հանցանք։
Սոված երեխաների աչքերի մեջ նայող ծնողների մեջ ինչեր եք սպանում։
Ինչքան բան կա, ինչքանը գնաց...
Ո՞վ եք դուք, որ մեռցնում եք Հայրենիք, հույս, արժեքներ, հոգի, սեր, մարդկություն, մարդկայնություն... ու հռհռում եք, իբր զրպարտում են ձեզ։
Դուք արդեն հանցագործներ եք, եթե մարդ ծնվելով մարդկայնություն եք սպանում։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան