ԱՄՆ-ն ամերիկացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Բելառուսից
ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել է երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով անհապաղ լքել Բելառուսը՝ Լիտվայի կողմից սահմանային անցակետերի փակման պատճառով։ Այս մասին ասվում է Մինսկում Միացյալ Նահանգների դեսպանատան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։ Նկատի ունեցեք՝ մեկնել Լիտվայի և Լատվիայի հետ մնացած սահմանային անցակետերով կամ ինքնաթիռով»,-ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
Դեսպանատունը նաև հորդորել է ամերիկացիներին չմեկնել Ռուսաստան կամ Ուկրաինա։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ից կստանան 135 մլն եվրո, որը նախատեսված է ՌԴ--ի և Բելառուսի համար
- Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Բելառուսի հետ սահմանների մոտ ավելի քան 2,5 հազար ականների տեղադրման մասին.
- Բելառուսից հայտնում են, որ Լիտվան փակել Մեդինինկայի անցակետը