ՊՆ. Ադրբեջանական կրակոցից զինծառայող է զոհվել
Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշում են Պաշտպանության նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին