Նեղ խմբային շահը այս պահին առաջ տանելը չի բխում Արցախի Հանրապետության շահերից․ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի` «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել` ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` օրերս տարածած տեսաուղերձում հնչեցրած պնդումների վերաբերյալ։«Արցախպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Պետականության դեմ ցանկացած քայլ դատապարտելի և անընդունելի է։ Այս դիրքորոշումը հանրային դաշտում անընդհատ կրկնում են Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։
Կրկնում են, բայց շատերն իրենց գործողություններում երբեմն իրագործում են ճիշտ հակառակը։
Նրանց կողմից, հանուն նեղ խմբային շահի, հաճախ երկրորդվում է հանրային, պետական շահը։ Հնչում են, իրենց կարծիքով, հասարակության համար ականջահաճո, բայց իրականում պոպուլիստական, պետական ինստիտուտները ուղիղ թիրախավորող կոչեր և ուղերձներ։
Նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կողմից Հակոբավանքից օգոստոսի 19-ին հնչեցրած ուղերձը նույնպես այդ շարքից էր։
Թիրախում երկրի նախագահն էր ու նախագահական ինստիտուտը։
Որևէ պետական պաշտոն չզբաղեցնող, ժողովրդի վստահության քվեն չստացած որևէ քաղաքական թևի ներկայացուցիչ չհանդիսացող, հասարակական գործիչ պարոն Վարդանյանի ներկայացմամբ` Արցախի Հանրապետության նախագահը խոստացել է հրաժարական տալ, բայց չի կատարել այն։
Թե ինչ քաղաքական հետևանքներ և ինչպիսի զարգացումներ պիտի լինեն այդ հրաժարականից հետո, և ինչպես կթիրախավորվի պետականությունը նման պայմաններում՝ հասկանալի է ու պարզ բոլորի համար։
Անհասկանալի են առանձին խմբերի նեղ խմբային շահեր սպասարկող անհատների պատկերացումներն իշխանության, լիազորությունների և պետության մասին։
Նրանք չէ, որ պիտի որոշեն, թե երբ և ինչպես պետք է հրաժարական տա Արցախի Հանրապետության նախագահը և ով պիտի զբաղեցնի նախագահի` թափուր մնացած պաշտոնը․․․»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է Ադրբեջանին հասկացնել, որ նա չափից շատ է խաղարկում իր «ուժեղ ձեռքը
- Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ ոչ հրամանատար. Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին
- Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան