«Առուշին մի խորհուրդ՝ ուտելուց չեն խոսում». Արձագանքներ Գորիսի քաղաքապետի հայտարարությանը
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ի պատասխան իր հասցեին արված քննադատությունների, երեկ սպառնած դիմածնոտային վնաս հասցնել դրանց հեղինակներին։
Հիշեցնենք, որ նախկին ընդդիմադիր գործիչը հայտնվեց թիրախում Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելուց հետո։
«Քաղաքականության մեջ ամենավատ բանը սեփական դեմքը կորցնելն ա, կերտածդ հանրային դեմքի միֆը պայթացնելը, իսկ դրանից հետո անգամ ամենաօբյեկտիվ ու ամենասիրուն հիմնավորումը ավելի ա պայթացնում էն ինչ որ կար:
Դրա համար քաղաքականությունը (չխառնել հանրային գործունեության հետ) ամեն մեկի տեղը չի: Նիկոլը գնալու ա, դրանից հետո հիշվելու ա միայն բոլորիս պահվածքը նիկոլի եղած ժամանակ»,-գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը, որ ակտիվորեն քննադատում է Առուշանյանի պահվածքը, նրա հայտարարությունից հետո գրել է.
«Ազգը «հեղափոխություն» արեց
Ազգը նիկոլին բերեց իշխանության
Ազգը պատերազմը պարտվեց
Ազգը փողոցը վերածեց ընտրության
Ազգը նիկոլին ընտրեց
Ազգը անցյալ տարի փողոց դուրս չեկավ
Հերի՞ք չի ձեր բոլոր տապալումներն ու դավաճանությունները գցեք ազգի գրպանը:
Առուշին մի խորհուրդ՝
ուտելուց չեն խոսում»։
«Դիմածնոտային վիրաբուժության հայկական ասոցիացիան ի սրտե ողջունում է Գորիսի քաղաքապետի քաղաքական կուրսը»,-գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության խոսնակ Վազգեն Սաղաթելյանն էլ գրել է.
««Սյունյաց ողջույնի» ժամանակաշրջանում Սյունիքը դարձել էր պայքարի սիմվոլ: Գրեթե բոլոր համայնքապետերը ունեին ռադիկալ ընդդիմադիր կեցվածք ու շատերը հույս էին կապում, որ հենց էս տղերքի ակտիվ մասնակցությամբ մենք ի վերջո ազատվելու ենք դավաճան իշխանություններից: Չեմ ստի, եթե պնդեմ, որ Սյունիքի «բրենդի» կայացման մեջ մեծ ավանդ է ունեցել նաև այն թիմը, որի մասը կազմում էի նաև ես: Մենք վերցրեցինք էս տղերքին որպես հիմք ու կերտեցինք իրենցից էն կերպարները, որոնց իրենք իրականում չէին համապատասխանում: Մարքեթինգային տարրը մեծ էր, բայց երբեմն «Fake it till you make it» սկզբունքը աշխատում է, այս դեպքում սակայն չստացվեց: Արդյուքնում Մեղրիի համայնքապետը ճնշումների ներքո դուրս եկավ քաղաքականությունից, Քաջարանի համայնքապետը նույն ճնշումների, նաև բիզնեսները կորցնելու վտանգի առաջ ընտրեց կոլաբորացիան դավաճանների հետ ու ծաղկեփնջով դիմավորեց իրենց, Սիսիանի քաղաքապետը նույնպես չդիմանալով ճնշումներին ընտրեց պասիվ «ընդդիմադիր» լինելը, Գորիսի Առուշը որոշեց շարժվել բնականոն աշխատանքային հունով, մինչև կերևա թե ինչ է լինում սրա վերջը:
Ես չունեմ ու երբևէ չեմ ունեցել մեծ կապիտալ, որպեսզի ինձ դնեմ իրենց տեղն ու պատկերացնեմ թե ինչ կանեի, սակայն արդեն 5 տարի է զրկված եմ արժանապատիվ աշխատելու, հանգիստ ապրելու հնարավորությունից, տասնյակ անգամներ բերման եմ ենթարկվել ու անցել 6 քրեական գործերով: Ամենքը ինքն է որոշում թե որ պահին իրեն ինչպես պիտի դրսևորի: Ես ունեմ պրինցիպներ, ինձ համար Նիկոլ Փաշինյանը եղել է, կա ու մինչև սատկելու օրը մնալու է դավաճան բ^զի տղա: Չկա նման վտանգ կամ նման շահ, որից դրդված ես կսեղմեմ իր ձեռքը, կհամագործակցեմ իր հետ կամ կլռեմ: Պրինցիպներն ամենից կարևորն են ինձ համար, առանց դրա մարդը վերածվում է խմորի, որը տարբեր ազդեցությունների տակ ընդունում է տարբեր ֆորմաներ:
Սյունիքը որպես «պայքարի բրենդ» այլևս գոյություն չունի: Պետք չէ հույս դնել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ լինելու են մեզանից խիզախ ու մեր փոխարեն անեն ողջ աշխատանքը: Նման բան չկա, եթե մենք ուզում ենք տեր կանգնել մեր երկրին, ապա պետք է ներդնենք մեր ներուժի 200%-ը: Մենք պետք է դառնանք էն մարդիկ, ում տեսնում էինք այլոց մեջ, այլ տարբերակ չկա»։