Քաղաքական 21:55 21/08/2023 Արցախ

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է առաջիկա օրերին Աղդամից սննդամթերք ներկրել Արցախ. Ահազանգ Արցախից

Արցախում քոսային իրավիճակ է տիրում։ Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով օրեր առաջ նեղ շրջանակներում խոսել էր իր հնարավոր հրաժարականի մասին և ստացել Արցախում գրեթե բոլորի, ընդհուպ մինչև Արցախի նախկին իշխանությունների միանշանակ համաձայնությունն՝ իշխանության ղեկից իր հեռացմանը, պարզվում է, հեռանալ չի պատրասվում եւ դա նրա հերթական շոու ծրագրերից է եղել։ Արայիկ Հարությունյանը հիմա էլ միտք չունի հրաժարական տալու, որովհետև ինքն այնտեղ հայաստանյան օրվա իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ և ամենավստահելի հաճախորդն է, ով իր ուսերին է վերցրել Արցախի ադրբեջանացման ծրագրի ամբողջական և մինչև վերջ իրականացումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Արցախի զարգացումներին մոտ աղբյուրը և հավելել՝ Արայիկ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է առաջիկա օրերին Աղդամից սննդամթերք ներկրել Արցախ, իսկ ընդդիմացողներին արդեն ծեծում ու սպառնում են, այսպես կոչված, աշխարհազորայիններով։

«Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ, այսպես կոչված, աշխարհազորայիններին ստեղծել և զինել է հենց Արայիկ Հարությունյանը, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ հեռահար նպատակներով, որպեսզի անհրաժեշտության պարագայում, դրանց օգտագործի՝ իր նպատակներին անխոչընդոտ և անարգելք հասնելու համար և ահա այդ ժամանակը հասել է։ Ինչպես արդեն պարզ է, Արցախի իշխանությունները պատրաստվում են գնալ կտրուկ քայլերի, այդ պատճառով «աշխարհազորայիններ» կոչվածը կազմ – պատրաստ կանգնած է։ Նախօրեից արցախցի բոլոր ակտիվ մարդիկ, որոնք ֆեյսբուքում կամ սոցիալական հարթակներում իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնում էին, զանգերի միոջոցով սպառնալիքներ են ստացել՝ լռելու։ Բոլոր նրանց, որոնք չեն ենթարկվել, ծեծել են։ Կարեն Մաթևոսյանն այսօր իր ունեցած ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում բոլորին զգուշացրել է՝ սպառնալիքները չեն դադարելու»։

Արցախում ստեղծված իրավիճակն, այլևս, երկու ելք է թողել՝ կամ Արայիկ Հարությունյանը պետք է շտապ հրաժարական տա, կամ Արցախում Աղդամով սնունդ կմտնի, ասել է աղբյուրը և հավելել՝ Հարությունյանը հրաժարական տալու միտք չունի, հետեւապես հիմա իշխանությունների օրակակարգում Աղդամով Արցախ սննդի ներկրման հարցն է, որ առաջիկա օրերին Արցախի իշխանությունների համաձայնությամբ պետք է իրականացվի։

Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ Արցախում իշխանամերձ թիմ է ստեղծվել, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին՝ վաղը կամ մյուս օրը, ադրբեջանկան կողմի հետ հանդիպման մեկնել։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական Բարդա քաղաքում. «Որպեսզի այս ամենն անխոչընդոտ իրականություն դառնա, Արայիկ Հարությունյանը որոշել է Արցախում դիմել կոշտ քայլերի՝ բռնության։ Արցախում շատ լուրջ մտավախություն կա, որ եթե Հարությունյանին հաջողվի, թեկուզ, մեկ անգամ Աղդամով, սնունդ ներկրել, մնացած անգամներն այդ պրոցեսն, արդեն, անխոչընդոտ կիրականանա։ Արայիկը հասնելու է նրան, որ այդ դիմադրությունն էլ կոտրի ու Փաշինյանի ծրագիրը դրանից հետո,կարելի է համարել կատարված։ Արդյունքում, ստացվելու է, որ այսքան ամիսներն Արցախը բոլորովին անիմաստ է պայքարել, մաքառել սովի, զրկանքների և տառապանքի դեմ»։

«Աղբյուրը հավելում է՝ արդեն այսօր Արցախից Հակարիի անցակետով ուսանողներ են տեղափոխվել Հայաստան.«Եթե Արցախի իշխանություններն ասում են, թե այդ անցակետը ծառայում է միայն «Կարմիր խաչ»-ի և ծանր հիվանդների համար, ապա ոչ մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ այդքան երիտասարդ ինչո՞ւ է դուրս գալիս Արցախից և ո՞ւր է գնում։ Հայաստանում բուհեր ընդունված ուսանողներն են դրանք, ովքեր երեք ավտոբուսներով տեղափոխվել են Հայաստան, այն պարագայում, երբ Արցախի խորհրդարանի մեծամասնությունը մեկ ամիս առաջ դեմ է արտահայտվել, որպեսզ երիտասարդները լքեն Արցախը՝ թեկուզ սովորելու պատրվակով։ Սա Արցախի հայաթափման ծրագիրն է՝ փաշինյանական երազանքը»,- ասում է աղբյուրը։

Արցախում բոլոր քաղաքական ուժերը եկել էին մեկ ընդհանուր որոշման՝ զիջելու ոչինչ չունեն, տեղ էլ չունեն զիջելու, արցախցու պահանջը մեկն ՝ միջազգային ճանաչում, ասում է աղբյուրը և հավելում. «Համաձայնություն է հայտնվել՝ գնալ բանակցության, բայց դա կարող էր լինել միայն քառակողմ բանակցություն՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Արցախի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Եթե ադրբեջանական կողմին այս պահանջը չէր բավարարում, ապա թող իրենք հայտնեին այդ մասին և թող որ այդ բանակցության չեղարկումը լիներ հենց ադրբեջանկան կողմի նախաձեռնությամբ։ Արցախում օրակարգը հստակ էր, այն փոփոխության ենթակա չէր։

Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը բառի բուն իմաստով ամեն ինչ զրոյացնում է և անում այն, ինչ իրեն հրահանգել է Նիկոլ Փաշինյանն՝ Ալիևի հետ համաձայնեցված։ Ադրբեջանն արդեն գրել է իր պահանջները՝ բոլոր նրանք, ովքեր ծագումով արցախցի չեն և վերջին 30 տարիների ընթացքում տեղափոխվել են Արցախ, պետք է դուրս գան այնտեղից, Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը որոշելու է Ադրբեջանը՝ ՌԴ-ի հետ միասին, իսկ բնիկ արցախցիները կարող են մնալ և, ստանալով ադրբեջանկան քաղաքացիություն և անձնագիր, ապրեն Ադրբեջանի կազմում։ Իսկ, այսպես կոչված, աշխարհազորայիններին Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ամեն վայրկյան զինված հանել ժողովրդի և բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր դեմ են լինելու նկարագրված սցենարի անխոչընդոտ իրականացմանն Արցախում»,- ավարտելով զրույցը «Փաստինֆո»-ին հայտնել է աղբյուրը»,- ասված է հոդվածում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}