Արցախը բոլորիս խնդիրն է. Հարցում
Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցման միջոցով փորձեց պարզել՝ ինչպե՞ս է Արցախում ստեղծված իրավիճակն ազդում իրենց տրամադրության, առօրյայի և հոգեվիճակի վրա։
«Ես կարծում եմ՝ բոլորի վրա է ազդում, ես ամեն օր խոսում եմ Արցախի իմ ընկերների, բարեկամների հետ և, ճիշտն ասած, ես ավելի շատ եմ լիցքավորվում նրանց ասածից, քան նրանք իմ ասածից։ Եվ կարծում եմ՝ դա բոլորին է վերաբերվում»,-ասաց քաղաքացին։
Բոլոր հարցվողները նշեցին, որ իրենց շատ վատ են զգում, բայց ի՞նչ կարող են անել.
«Իհարկե, վատ է ազդում շատ, հինգ տարի է արդեն»։
«Դժգոհ ենք շատ, ինչ ասեմ, ահավոր է»։
«Շատ վատ։ Ի՞նչ ասեմ, ասելու բան չունեմ, որ ասեմ՝ շատ վատ կլինի»,-ասացին նրանք։
«Անպայման ազդում է։ Ինձ չի թվում, որ կարող է նենց մեկը գտնվի, որ իր վրա ոչ մի բան չազդի։ Սա բոլորինս է, բոլորիս հարցն է, բոլորս էլ մտահոգված ենք»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան