Ալյուրի սղության պատճառով վերջին օրերին Ստեփանակերտում քիչ թվով փռեր են աշխատում
Ստեփանակերտի վաճառակետերում ամեն ինչը միայն պակասում է: Փոխարենը՝ վաճառակետերից դուրս հերթերն են երկարում: Քաղաքի սրտում, մոտ 50 մետր շառավղով տարածքում, այսօր միանգամից մի քանի հերթ էր ձևավորվել: Բանկոմատների, հացի արտադրամասերի և մսի վաճառակետերի դիմաց: Բազմամարդ հերթերից ոչ բոլորն են գոհ հեռացել: Ոմանք տուն են վերադարձել ձեռնունայն՝ հույսով, որ գոնե վաղը իրենց բախտը կբերի:
Ալյուրի սղության պատճառով վերջին օրերին քիչ թվով փռեր են աշխատում, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը, մարդիկ քաղաքի մի ծայրից մյուսն են գնում 5-6 ժամ սպասում կիզիչ արևի տակ։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հացի խնդիր
- Ամուսիններն իրենց որդու հետ ամեն օր ձեռնասայլով արտադրամասից հաց են հասցնում իրենց խանութ՝ թեթևացնելու քաղաքում գոյացող հերթերը
- Մարտակերտում խանութները դատարկվում են, հարևան գյուղերից միրգ ու բանջերեղեն չեն կարողանում բերել շրջկենտրոն
- Հացի հերթեր՝ ոչ միայն Ստեփանակերտում
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Արցախի ամենամեծ սուպերմարկետը՝ դատարկ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին