Իշխանությունները չեն բացառել, որ Կանարյան կղզիներում հրդեհի պատճառ է դարձել հրկիզումը
Կանարյան կղզիներում հետաքննություն է սկսվել հնարավոր կանխամտածված հրկիզման գործով, ինչը կարող էր հանգեցնել Տեներիֆե կղզում լայնածավալ անտառային հրդեհների, գրում է «Vesti.ru»-ն։
Ինչպես հայտնել է Կանարյան կղզիների կառավարության նախագահ Ֆերնանդո Կլավիխոն, տեղեկատվությունն այն մասին, որ անտառը կարող էին դիտավորյալ հրկիզել, հաստատել է ոստիկանությունը:
Միաժամանակ նա նշել է, որ այժմ իրավիճակը Տեներիֆե կղզում փոքր-ինչ բարելավվել է։ Ըստ նրա՝ վերջին օրերին եղանակային բարենպաստ պայմանները օգնել են հրշեջներին հաջողության հասնել հրդեհների մարման գործում:
Նշվում է նաև, որ տարերային աղետի պատճառով տարհանվել է 26 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանական Տեներիֆե կղզու անտառային հրդեհը չի հաջողվել վերահսկել, հրդեհի տարածքը գերազանցել է 3,2 հազար հեկտարը
- Կանարյան կղզիներում անտառային հրդեհնեերը դուրս են եկել վերահսկողությունից